Մեր մասին

Մեր մասին

Հայաստանի կինոգործիչների միություն

Հայաստանի կինոօպերատորների գիլդիան հիմնադրվել 2017 թվականին՝ Վահագն Տեր-Հակոբյանի նախագահությամբ և հաստատվել որպես ստեղծագործական և մասնագիտական հարթակ հայ օպերատորների համար։ ACG-ն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել համաշխարհային օպերատորական համայնքում։ 2022-ին այն ներկայացրել է Հայաստանը ԱՄՆ-ում կայացած Միջազգային կինոօպերատորական գագաթնաժողովում (ISC), ինչով սկսել է առաջին քայլերը Միջազգային օպերատորների ֆեդերացիային՝ IMAGO-յին անդամակցելու համար։ Արդեն 2023 թվականին ACG-ն դարձավ IMAGO-յի լիիրավ անդամ՝ պատմական քայլ, որով Հայաստանը ընդգրկվեց համաշխարհային օպերատորական քարտեզում։ 2024 թվականին ACG-ն պաշտոնապես գրանցվեց որպես հասարակական կազմակերպություն (ՀԿ) և թարմացրեց իր կանոնադրությունը՝ զարգացման նոր հնարավորություններ ստանձնելով։ Կարևորվեցին մի շարք թեմաներ՝ կրթութուն, բազմազանություն և միջազգային մասնագիտական համագործակցություն։ Այսպիսով` Գիլդիան սկսեց խորացնել կապերը հայկական սփյուռքի հետ՝ հրավիրելով աշխարհով մեկ սփռված կինոգործիչներին վերաձևակերպելու կինոյի ապագան հայրենիքում։ 2025 թվականին ACG-ն ընդունեց նոր անդամների առաջին ալիքը՝ ներառելով թե՛ տեղացի, թե՛ սփյուռքահայ կինոգործիչներին։ 2025-ին Գիլդիայի նախագահ ընտրվեց օպերատոր Միկո Մալխասյանը, իսկ հիմնադիր նախագահ Վահագն Տեր-Հակոբյանը ստանձնեց փոխնախագահի պաշտոնը։ Գործող խորհրդի կազմում են նաև Աննա Տեր-Գաբրիելյանը, Սուրեն Թադևոսյանը և Մխիթար Սերոբյանը՝ ներկայացնելով մի քանի սերունդներ։ Այս ղեկավարության ներքո ACG-ն սկսել է նոր փուլ՝ կենտրոնանալով կրթության և ոլորտի զարգացման վրա։ Այժմ գիլդիան համաշխարհային ճանաչում ունեցող կինոօպերատորների գլխավորությամբ առաջարկում է բարձրակարգ օպերատորական վարպետաց դասեր Հայաստանի և տարածաշրջանի երիտասարդ տաղանդների համար։
 

2017 թվականին Հայաստանի կինոգործիչների միությունը՝ Հայաստանի կինոգործիչների միության անդամ կինոօպերատորների ընդհանուր ժողովում որոշում է կայացրել ստեղծել Հայաստանի կինոօպերատորների գիլդիա և այն գրանցել որպես պրոֆեսիոնալ գիլդիա: 

Նախագահ է ընտրվել, Վահագն Տեր-Հակոբյանը: Փոխնախագահներն են Մկո Մալխասյանը և Արգո Բարոյանը։ 2017 թվականից Հայաստանի կինոօպերատորների գիլդիային անդամակցել է 25 կինոօպերատոր:

2022 թվականի հունիսի 13-17-ը Հայաստանի կինոօպերատորների գիլդիան առաջին անգամ մասնակցեց Ամերիկայի օպերատորների ասոցիացիայի կողմից կազմակերպված 38 երկրների գիլդիաների և ասոցիացիաների մասնակցությամբ գագաթնաժողովինորտեղ և ներկայացրեց իր գործունեությունը:

2023 թվականից Հայաստանի կինոօպերատորների գիլդիան IMAGO (International Federation of Cinematographers)- Օպերատորների միջազգային ֆեդերացիայի անդամ է։

2024թ-ին Հայաստանի կինոօպերատորների գիլդիան դարձավ առանձին հասարակական կազմակերպություն և թարմացրեց իր կանոնադրությունը, որով առաջնային կարևորություն ստացան մի շարք զարգացման ուղղություններ։ Նոր կանոնադրությամբ գիլդիան ղեկավարվում է խորհրդի հինգ անդամների կողմից,որոնցից մեկը պետք է լինի կին։ Նախագահը ընտրվում է երկու տարի ժամկետով։ Առաջին ընտրությունները կայացան 2025թ.-ին, և նախագահ ընտրվեց Մկո Մալխասյանը ACG, փոխնախագահ Վահագն Տեր-Հակոբյանը ACG, խորհրդի երեք անդամներ Աննա Տեր-Գաբրիելյանը ACG, Սուրեն Թադևոսյանը ACG և Մխիթար Սերոբյանը ACG։