Ալբերտ Սարգսյան

Ալբերտ Սարգսյանը սովորել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի կինոօպերատրության բաժնում։ Ունի մագիստրոսի կոչում։ Կրթություն ստանալու ընթացքում մասնակցել է բազմաթիվ ուսանողական ֆիլմերի նկարահանումների։ Ինստիտուտը ավարտելուց հետո շարունակել է համագործակցել ռեժիսորների և պրոդյուսերների հետ: Ալբերտը նաև ունի բազմաթիվ հեղինակային աշխատանքներ, որոնք ներկայացվել են տարբեր կինոփառատոններում։ Շատ անգամներ մասնակցել է նաև արտասահմանյան պրոեկտների որպես բեմադրող օպերատոր ։ 2023 թվականից հանդիսանում է Հայաստանի Կինոօպերատորների Գիլդիայի անդամ։ Նոր ֆիլմերից կարելի է նշել՝ «250 կմ» (կարճամետրաժ) ռեժ․ Հասմիկ Մովսիսյան 2022թ. «Բարակ թելով» (լիամետրաժ), «Երկնային տատիկներ» (լիամետրաժ) ռեժ. Սոֆիա Գոռլենկո 2023թ «Քամի» (լիամետրաժ) ռեժ. Սերգեյ Չլիյանց 2023թ: