Արսեն Խեչոյան բեմադրող օպերատոր, ծնվել է 1990 թ. Վանաձորում: 2013 ին ավարտել է Հեռուստառադիոակադեմիայի օպերատորական ֆակուլտետը: Նա նկարահանում է դոկումենտալ ֆիլմեր և հեռուստատեսային դոկ հաղորդումներ: Աշխատել է Սիրիայում և Լիբանանում: 2020 ին մեկնել է ռազմաճակատ վավերագրելու պատերազմը: Իր կողմից նկարված փաստավավերագրական ֆիլմերը բազմիցս մասնակցել են «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնին: