
Արթուր ղարայան
Լավագույն Վավերագրական ֆիլմ
Վահե Յանի «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմը յուրատեսակ ճամփորդություն է դեպի ակունքներ, այդ թվում նաև՝ դեպի ամբողջ մարդկության ակունքները, քանի որ Արցախը, ինչպես նաև Հայաստանը, համարվում են մարդկության ծննդավայրը։
Ֆիլմը բաժանված է աշխարհաստեղծման հիմնական տարրերը խորհրդանշող չորս խորագրի, որոնք են` հողը, ջուրը, օդը, կրակը: Կարմիր թելի պես անցնում է գլխավոր թեման՝ սերը։
Ֆիլմը ցույց է տալիս Արցախի տեսանելի և թաքնված գեղեցկությունները` պատմամշակութային կոթողները, գողտրիկ անկյունները, քարանձավերը, բարձրադիր ժայռերը, ամրոցներն ու վանքերը` որպես հազարամյա պատմության խոսող մագաղաթներ: Ֆիլմում հատկապես մեծ ուշադրություն է հատկացվում հոգևոր համալիրներին, վանքերին, հնամյա խաչքարերին և քրիստոնեական խորհրդանիշներին: