
Միհրան Ստեփանյան
լավագույն Հեռուստատեսային խաղարկային ֆիլմ` «Թողություն»
44-ամյա խորեոգրաֆ, Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր բեմադրիչ Գաբրիելը իրականացնում է «Մետամորֆոզ» բալետային ներկայացումը՝ Ֆրանց Կաֆկայի վիպակի մոտիվներով։ Պրեմիերայից հինգ ամիս առաջ պարուհու հետ տարաձայնությունը վերածվում է ամբիցիաների բախման։ Գաբրիելը հեռացնում է նրան։ Վիրավորված պրիման Գաբրիելի դեմ է միավորում թատրոնի նորանշանակ տնօրենին, ներկայացման հովանավորին և Գաբրիելի կոլեգաներին՝ բեմադրիչի կյանքը վերածելով դժոխքի։
16 մասից բաղկացած նոր հեռուստասերիալի ռեժիսորը Հովհաննես Գալստյանն է, սցենարի հեղինակներ՝ Հովհաննես Գալստյան, Մարինե Զաքարյան, Անահիտ Աղասարյան։