Մխիթար Սերոբյան

Մխիթար Սերոբյանը տարբեր նախագծերում մի շարք համագործակցություններ է ունեցել տարբեր ռեժիսորների հետ։ Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և զուգահեռաբար մասնակցել է ֆիլմագրության մի շարք վարպետության դասերի, որոնք կազմակերպել էին D.O.P. Վահագն Տեր-ակոբյան ACG, ինչպես նաև Kinoket Production: Մխիթար Սերոբյանը վարպետացել է ինչպես վավերագրական, այնպես էլ գեղարվեստական ֆիլմերում։ Նա համագործակցել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Արման Երիցյանը (Դիմադրություն-2021), Ռազմիկ Գրիգորյանը (Լույսի արահետ-2019, Մեծի ձայնը-2021), Տիգրան Մետաքսը (Որս-2022, Գագիկ Մադոյան (Ջնջել-2023): 2022 թվականին Մխիթար Սերոբյանն անդամակցել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների գիլդիայի։ 2022 թվականին Մխիթար Սերոբյանն անդամակցել է IMAGO-ին: