Նարեկ Մարտիրոսյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում, Հայաստան։
2005 թվականին ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի և հեռուստատեսության կինեմատոգրաֆիայի բաժինը։
2003-2005թթ. աշխատել է տեղական հեռուստաընկերություններում, որպես վավերագրական ֆիլմերի օպերատոր:
2007թ.-ից առ այսօր աշխատում է կինոարտադրության, գովազդային, կարճամետրաժ, վավերագրական և գեղարվեստական նախագծերում: Հայաստանի կինեմատոգրաֆիստների գիլդիայի (ACG) անդամ հիմնադրման օրվանից։ Միջազգային կինոօպերատորների ֆեդերացիայի անդամ է։