Բեմադրող-օպերատոր, լուսանկարիչ, արտ-տնօրեն է։ Ծնվել է 1978թ. Երևանում, ավարտել է Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կինոօպերատորական բաժինը, սովորել է Միխայիլ Կրիչմանի օպերատորական վարպետության արվեստանոցում։ Նկարահանում է գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Հանդիսանում է մրցանակակիր հայկական և միջազգային կինոփառատոններում («Syracuse», «Queen Palm», «Անահիտ», «European Cinematography Awards»): Անցկացրել է անհատական ցուցահանդեսներ («Biographia» և «Ռենտգեն Երևան»)։ Եղել է ժյուրիի անդամ մի շարք կինոփառատոններում։ Հայաստանի կինոգործիչների միության, Հայկական ազգային կինոակադեմիայի և Միջազգային կինոօպերատորների ֆեդերացիայի (IMAGO)-ի անդամ է։