Աննա Տեր-Գաբրիելյան

Խորհրդի անդամ
Աննա Տեր-Գաբրիելյանը հայ կինոգործիչ և հետազոտող է։ Նա ստացել է մագիստրոսի աստիճան Kino Eyes: The European Film Masters ծրագրից (2024), մասնագիտանալով օպերատորական արվեստում՝ ուսանելով Էդինբուրգում, Տալլինում, Լիսաբոնում և Դուբլինում։ 2017 թվականին ավարտել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Անգլերեն լեզու և հաղորդակցություն բաժինը։ 2024 թվականին Աննան ընտրվել է որպես Talents Sarajevo-ի մասնակից և հանդես է եկել ART/FICIAL հավաքին, որը նվիրված էր ֆիլմարտադրության մեջ արվեստի և արհեստական բանականության փոխկապակցմանը։ Նույն թվականին նա սկսել է դոկտորական հետազոտություն մեդիա արվեստի ոլորտում։ Կինոօպերատրության մեջ Անան նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր, լիամետրաժ փաստավավերագրականներ և հեռուստատեսային դոկումենտալ ֆիլմեր։ Նա եղել է օպերատոր և դրոնի օպերատոր Հայաստանի hանրային hեռուստաընկերության «Իմ Գործը» դոկումենտալ ծրագրի շրջանակում։ Աննան նկարահանել է Պայքար (2024) ֆիլմը, որը մասնակցել է FilmFestival Cottbus և ArtDocFest Riga փառատոններին։ Նա համագործակցում է նաև Սաղսարա նախագծի հետ՝ նվիրված վերացման եզրին կանգնած հայկական ժողովրդական երգերին։ Անայի գիտահետազոտական գործունեությունը կենտրոնացած է հիշողության և աուդիովիզուալ պատմաբանության վրա։