Արման Օրդյանը Հայաստանի կինոգործիչների միության և Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի անդամ է, ունի բեմադրող օպերատորի ավելի քան երկու տասնամյակի փորձ՝ կարճամետրաժ, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի, արվեստի և հեռուստատեսային պրոյեկտների նկարահանման մեջ: Արմանի բազմաթիվ աշխատանքներ ցուցադրվել են տարբեր երկրներում՝ հասնելով Ասիայի, Եվրոպայի և Ամերիկայի հանդիսատեսին: Օրդյանի ֆիլմերը նոմինացվել են և արժանացել մրցանակների հեղինակավոր փառատոներում, այդ թվում՝ «Ոսկե աչք» կինոյի և հեռուստաօպերատորների միջազգային փառատոնում, Ռուսաստանի ազգային կինոակադեմիայի «Նիկա» ում, Չեբոկսարիի միջազգային կինոփառատոնում, Օրվինիո կինոփառատոնում և այլն: