Մկրտիչ (Միկո) Մալխասյանը մասնագիտական գործունեությունը սկսել է 1997թ.-ին Երեւանում որպես օպերատորի օգնական, այնուհետեւ ավարտելով Երեւանի Պետական Մակավարժական համալսարանի Կուլտուրաի
բաժինը, շարունակել է իր գործունեությունը որպես բեմադրող օպերատոր:
Վերջին 20 տարիների ընթացքում նա նկարահանել է գեղարվեստական, վավերագրական եւ կարճամետրաժ ֆիլմեր, երաժշտական և գովազդային հոլովակներ, աշխարհի տարբեր երկրներում: Մկոն արժանացել է մի շարք պրոֆեսիոնալ մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքների համար: Նրա նկարահանած ֆիլմերը նոմինացվել են հեղինակավոր կինոփառատոններին ինչպիսիք են` TIFF, New York film festival, Chicago film festival, Hamburg film festival, London film festival, Hamptons International Film Festival: 2023թ.ին Մկո Մալխասյանն ավարտել է American Film Institute-ը: Ապրում ու աշխատում է Լոս Անջելեսում։