Հայաստանի կինոօպերատորների գիլդիան իր առաջիկա նպատակներում կարևորելով կրթությունը և փորձի փոխանակումը՝ սկսել է հանդիպումների շարք գիլդիայի անդամների միջև։ Առաջին հանդիպումը գիլդիայի նախագահ Մկո Մալխասյանի ACG հետ էր։
Հանդիպման թեման էր ամերիկյան կրթությունը և պատկերի հեղինակների աշխատանքի տարբերությունները և առանձնահատկությունները, իսկ երկրորդ մասում պրակտիկ ուսումնասիրումն էր նոր The Tiffen Company Black Soft Glows և TIFFEN Golden Glows ֆիլտրերը։ Տեխնիկական բազան հարուստ էր ARRI Alaxa 35 և Cooke Anamorphic օբեկտիվներով, որը տրամադրել էր մեր գործընկեր Kinotech Rental -ը։
Նար Լևոնի ACG -ին փորձարկման էր բերել RED Komodo Monochrome տեսախցիկը Atlas Anamorphic օբեկտիվներով։
Հ․Գ․ Վարպետության դասերի շարքը նոր ու ավելի հետաքրքիր ընթացք է ստացել, սպասեք նորությունների։