Վահագն Տեր-Հակոբյան

Ծնվել է 1958թ. Երևանում: 1987թ. ավարտել է ВГИК-ի օպերատորական ֆակուլտետը: Աշխատել է շատ ռեժիսորների հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս (75 ռեժիսորներ, որոնց թվում է համաշխարային համբավ ունեցող Արտավազդ Փելեշյանը) Նա նկարահանում է գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում և տարբեր երկրներում, (BBC, Discovery chanel, “Культура”). Իր կողմից ստեղծված բազմաթիվ ֆիլմեր մասնակցել են միջազգային փառատոնների և ստացել մրցանակներ: Նա կրկնակի Պետական մրցանակի դափնեկիր է (2003 և 2017թթ.): 2011-ից Հայաստանի Կինոակադեմիայի անդամ է: 2017-ին Հայաստանի Կինոակադեմիան շնորհել է նրան տարվա «Լավագույն օպերատոր» նոմինացիան: 2017-ից ընտրվել է Հաըաստանի օպերատորների գիլդիայի նախագահ: 2006 և 2011 թթ. Եղել է ժյուրի անդամ “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփարատոնում: 2018 թ. եղել է գլխավոր ժյուրիի անդամ “Киношок” Ռուսական բաց կինոփառատոնում: