Հուլիսի 17–19, Woods Center
Հայաստանի կինոօպերատորների գիլդիան (ACG), GAIFF Pro կրթական-արտադրական հարթակը, և «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը, IMAGO-ի (Օպերատորների Միջազգային Ֆեդերացիա) և Woods Center-ի գործընկերությամբ ներկայացնում են եզակի հնարավորություն՝ եռօրյա աշխատարան աշխարհահռչակ կինոօպերատորների գլխավորությամբ։
Ծրագիրը ներառում է խորը վերլուծություններ, գործնական քննարկոիմներ, վիզուալ լեզվի ուսումնասիրություն, ինչպես նաև զրույցներ՝ նվիրված ժամանակակից կինոարտադրության խնդիրներին և օպերատորի փափախվող մասնագիտությանը։ Առաջատար տեխնոլոգիական բրենդերը և հովանավորները կներկայացնեն կինոտեխնիկայի վերջին նորույթները՝ մասնակիցներին տրամադրելով անմիջական հասանելիություն նորագույն գործիքներին։
Վարպետաց դասերը նպատակ ունեն հարստացնել կինոկրթությունը Հայաստանում և տարածաշրջանում։
Ծանոթացեք վարպետաց դասերի հյուրերին
Ֆրեդ Քելեմեն – Բելա Տարի երկարամյա համահեղիբակ, ստվերի, շարժման ու մթնոլորտի վարպետ։
Ֆեդոն Պապամիխայիլ, ASC, GSC, GCA – Օսկարի և BAFTA-ի կրկնակի հավակնորդ՝ «A Complete Unknown», «Nebraska» և «Ford v Ferrari» ֆիլմերի և տասնյակ այլ նշանավոր ֆիլմերի օպերատոր։
Եվգենիա Ալեքսանդրովա, AFC – Եվրոպական օպերատորական համայնքի նոր ու համարձակ ձայնը («Mi Iubita Mon Amour», «Sans Cœur», «The Secret Agent»)։
Հետևեք մեզ Facebook-ում և Instagram-ում՝ թարմացումներին և ամբողջական ժամանակացույցին ծանոթանալու համար։
