Արթուր, ժանրային կինոն պահանջում է կայուն լարվածություն՝ նաև հաճախ առանց դադարի։ Ինչպե՞ս էս պահում այդ ճնշումը՝ միաժամանակ խուսափելով գերխճված կամ չափազանցված պատկերներից։
Եթե հարցը ճիշտ հասկացա, ապա լարվածությունը կամ ֆիլմի դինամիկան աշխատում եմ կառուցել ռիթմի ու լույսի միջոցով՝ փորձելով չծանրաբեռնել կադրը և հասնել մեր ուզած արդյունքին։
«Անգլուխ ձիավորը» մի ֆիլմ է, որտեղ կադրերը մթնոլորտ են ստեղծում։ Ինչպի՞սին է քո աշխատանքը այդ մթնոլորտի վրա՝ ի՞նչ էր ձեր գլխավոր գործիքը՝ լույսը, շարժո՞ւմը, թե կադրային ճշգրտությունը։
Դուք արդեն մասամբ պատասխասխանեցիք ձեր հարցին՝ այո, լույսը «Անգլուխ ձիավորը» ֆիլմում հիմնական գործիքներից մեկն էր՝ որի միջոցով կարողացանք ստեղծել ֆիլմի մթնոլորտն ու տրամադրությունը։ Եթե դա մեզ մոտ ստացվել է՝ ուրեմն դա ռեժիսորի, օպետորի, նկարչի և թիմի մյուս անդամների միասնական աշխատանքի արդյունքն է։
Ֆիլմում կա պատկերային մետաֆորաների շարք, ո՞նց եք վիզուալ լեզվով փոխանցել բացակայության թեման՝ առանց բառերի կամ բացահայտ իմաստների։ Ինչպեսինա եղել աշխատանքը Օվսաննայի (Ռեժիսորի) հետ:
Ամեն ինչ շատ նուրբ է արվել՝ ստվերներ, դատարկ տարածքներ, դանդաղ շարժում, որպեսզի այդ պատկերային մետաֆորների շարքը կարողանանք փոխանցել էկրանին։ Օվսաննայի հետ աշխատելն ազատ էր ու վստահության վրա հիմնված։
Որո՞նք էին տեխնիկական ամենածանր պահերը այս ֆիլմում։ Կա՞ տեսարան, որն անձամբ ձեզ համար դարձել է մենամարտ՝ կադրի, պայմանների կամ նույնիսկ ինքդ քեզ հետ։
Կարող եմ հիշել մի տեսարանի նկարահանում, որտեղ տեսախցիկը պետք է մեկ կադրով հետևեր հերոսուհուն՝ շքամուտքից դեպի հյուրասենյակ, և կադրում չպետք է երևային մարդկանց դեմքեր, սակայն իրավիճակը բարդացնում էր այն, որ դա մասայական տեսարան էր։ Կար նմանատիպ տեխնիկական բարդ նկարահանում ավտոբուսի մեջ։
Ի՞նչ եք դու փնտրում կարճամետրաժ ձևում, որ գուցե չկա լիամետրաժում։ Արդյոք այստեղ դու առավել ազատ էս, թե ավելի խիստ ես քեզ դատում յուրաքանչյուր մանրուքի համար։
Կարճամետրաժ ֆիլմերը ավելի ազատ ստեղծագործական ինքնադրսևորման հնարավություն են տալիս, որոնք ավելի սահմանափակ են կոմերցիոն լիամետրաժ ֆիլմերում որոնք ես նկարել եմ։ Բայց ես ունեմ նաև հեղինակային լիամետրաժ ֆիլմեր, որտեղ ինչպես կարճամետրաժներում ստեղծագործական ազատությունը ավելի անսահմանափակ է։ Կուզեի, որ նման հնարավորությունները ավելի շատ լինեին։
Ի՞նչն է այսօր խոցելի օպերատորական կրթության մեջ, և ինչի՞ն են ամենից քիչ ուշադրություն դարձնում սկսողները։
Իմ փորձից ելնելով կարող եմ նշել որ կինոդպրոցները պետք է ավելի շատ հագեցված լինեն ժամանանկակից կինոինդուստրիայում օգտագործվող տեխնիկական միջոցներով և նպաստեն, որ ուսանողները նկարահանման հրապարակում պրակտիկ փորձ ձեռք բերեն։
Իսկ դու՝ ստանալով Գիլդիայի մրցանակ մի կարճամետրաժի համար, ինչպե՞ս ես տեսնում քո հաջորդ քայլը։
Անկախ մրցանակներից՝ օպերատորը իր ողջ կարիերայի ընթացքում պետք է անընդհատ կատարելագործվի։