«Որբություն» | Լավագույն կարճամետրաժ

Արթուր Ուստյան
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ
«Հեռախոսազանգն արթնացնում է ֆիզիկոս Խաչատրյանին չարագույժ երազից, որի տարօրինակ կերպարները կանխագուշակում են մոտալուտ աղետ։ Զանգը վատ լուրեր է բերում ֆիզիկոսին։ Նրա գիտական ուսումնասիրություններն ու ամբողջ կյանքի գործը վտանգված են. կառավարությունը որոշել է դադարեցնել իր ղեկավարած կենտրոնի ֆինանսավորումը։ Մի վերջին հուսահատ քայլի դիմելով, ֆիզիկոսը տիեզերք է ուղարկում մարդու կողմից ստեղծված կոսմիկ ճառագայթ` հուսալով, որ դա գիտական հայտնագործության կհանգեցնի ու ցույց կտա իր կենտրոնի կարևորությունը։ Փոխարենը, ուղարկված ճառագայթը պատահաբար դիպում է սև անցքի ու կապուղի ստեղծում դրա և Երկիր մոլորակի միջև»: